Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողության ժամանակ նախագահի հրամանագրով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց։
Նշենք նաև, որ Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի կողմից պարգևների արժանացան պաշտպանության, տնտեսության, մշակույթի ոլորտում աշխատող անձինք։
Հայաստանի Ազգային հերոս՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
ՀՀ ազգային հերոսներն են.
1. Վազգեն Առաջին (շնորհվել է՝ 1994 թ.)
2. Վիկտոր Համբարձումյան (շնորհվել է՝ 1994 թ.)
3. Ալեք Մանուկյան (շնորհվել է՝ 1994 թ.)
4. Մովսես Գորգիսյան (շնորհվել է՝ 1996 թ.)
5. Գեղազնիկ Միքայելյան (շնորհվել է՝ 1996 թ.)
6. Մոնթե Մելքոնյան (շնորհվել է՝ 1996 թ.)
7. Թաթուլ Կրպեյան (շնորհվել է՝ 1996 թ.)
8. Վիտյա Այվազյան (շնորհվել է՝ 1996 թ.)
9. Ջիվան Աբրահամյան (շնորհվել է՝ 1996 թ.)
10. Յուրա Պողոսյան (շնորհվել է՝ 1996 թ.)
11. Կարեն Դեմիրճյան (շնորհվել է՝ 1999 թ.)
12. Վազգեն Սարգսյան (շնորհվել է՝ 1999 թ.)
13. Քըրք Քրքորյան (շնորհվել է՝ 2004 թ.)
14. Շառլ Ազնավուր (շնորհվել է՝ 2004 թ.)
15. Նիկոլայ Ռիժկով (շնորհվել է՝ 2008 թ.)
Հարակից հրապարակումներ`
- Եթե 100 Էռնեկյան գա Հայաստան, մենք զարգացման տեմպերով կանցնենք Իսրայելից. Արսեն Ղազարյան
- Էռնեկյանը հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին