Կարեն Կարապետյան. Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին: Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց, որ հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի եղել:
«Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել»,-ասաց նա:
Վարչապետը շնորհավորեց անկախության տոնն ու այլ հարցերի չպատասխանեց, ասաց հաշվետվություն են ներկայացնելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ մշակվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ: Այն ներկայացվել է հանրային քննարկման:
Նշվում էր, որ հայեցակարգը Կրթության և գիտության նախարարությունը մշակել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մկրտչյան. Ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքներն ամփոփվում են
- Հայաստանում ռուսաց լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկա. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան