Կարեն Միրզոյան. Նման առաջարկների պատճառը Արցախի բացակայությունն է բանակցային սեղանից
«Այն գաղափարները, թեզերը, որոնք հնչեցվել են, նորություն չեն, նախկինում էլ հնչեցված են: Դրանք հիմնվում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա: Այնպես որ, կարծում եմ, տեղի ունեցածից անել շատ հեռու գնացող եզրահանգումներ, տեղին չէ»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքին։
Նշենք, որ նախարար Նալբանդյանը պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, ասել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»:
Կ. Միրզոյանի կարծիքով, հիմնական պատճառը, որ գոյություն ունեն նման առաջարկներ, գաղափարներ, այն է, որ Արցախն արդեն երկար ժամանակ բացակայում է բանակցային սեղանից:
«Արցախի վերադարձը բանակցային սեղան թույլ կտա աշխատել այնպիսի առաջարկների, կարգավորման մոդելների վրա, որոնք հիմնված կլինեն առկա իրողությունների վրա, լիարժեք կերպով կապահովեն Արցախի և մեր ազգաբնակչության անվտանգությունը»,- նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ տարածքների մասին է խոսքը, ո՞ր տարածքներն են, որոնց վերադարձը Ադրբեջանին սպառնալիք չեն ներկայացնի, Արցախի ԱԳ նախարարն ասաց. «Արցախի ներկայիս անվտանգության համակարգը հիմնված է այն տարածքների վրա, որոնք կազմում են Արցախի Հանրապետության անբաժան մասը: Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի և մեր ազգաբնակչության անվտանգությունը, իհարկե, անընդունելի է:
Մեր գերխնդիրն է ապահովել Արցախի անվտանգությունը: Մեր անվտանգության ապահովման մեխանիզմները, ծրագրերը մշակելիս մենք նկատի ունենք Արցախի Հանրապետության ներկայիս ողջ տարածքը»:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս.Շավարշ Քոչարյան
- Մարսելահայերը սարսափում են փոխզիջում բառից. ի՞նչ ունենք զիջելու. Հարց՝ ՀՀ արտգործնախարարին
- Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին