Երևանում անցկացվեց «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը
Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում նախօրեին տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին համահայկական կառույցների ղեկավարներ, սփյուռքահայեր, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դիմելեվ ներկաներին՝ նշեց, որ փառատոնը հավակնում է դառնալ համայն հայությանը միավորող նոր օղակ. «Այս օրերին անցկացվեց նաև Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը մեր համահայկական միավորման գործնական միավորումն է, իսկ այս փառատոնը զգացական միավորումը»։
Փառատոնի գլխավոր մրցանակակիրներ են` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ժող. արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը:
Հատուկ մրցանակների արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլեվանյանը, ՀՀ ժող. արտիստ Սուրեն Գյանջումյանը:
«Նաիրի» փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրի» երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության հատուկ հյուրն է Միշել Լեգրանը
- Հայ երաժշտությունը, նվագարաններն ու երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ արձանները՝ «Նաիրի» երաժշտական այգում
- Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել. Անժելա Աթաբեկյան
- «Սերս գաղտնի թող մնա» երգը սկզբում չընդունեցին. Վլադիլեն Բալյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին