Պուտինի այցից հետո «Յանդեքսի» գրասենյակի աշխատակիցներին տարհանել են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո «Յանդեքսի» գրասենյակի աշխատակիցներին տարհանել են։ Այա մասին, «Վեդոմոստի.ռու»-ի փոխանցմամբ, հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Օչիր Մնջիկովը։
«Սկսել է աշխատել հրդեհային ազդանշանային համակարգը»,- հստակեցրել է նա՝ հավելելով, որ Պուտինը «Յանդեքսից» վաղուց հեռացած է եղել։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Յանդեքսի» գրասենյակ է գնացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրան ցույց են տվել առանց վարորդի ավտոմեքենա, ինչպես նաև ծրագրային ապահովումը, որի վրա աշխատում է ընկերությունը։