Սպայի կյանքը փրկած զինվորը պարգևի մասին իմացել է հոսպիտալում
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար թիվ n զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Գրիգորյանն այսօր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով՝ սպայի կյանքը փրկելու համար։
Արդեն մեկ տարվա զինծառայող Վահեն լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ծառայում է Թալիշում։
«Հոսպիտալում պառկած էի, երբ իմացա որ պարգևատրվել եմ։ Հունիսի 15-ի գիշերը հակառակորդի հետ հրաձգության ժամանակ սպան վիրավորվել էր. իրեն իջեցնելիս ես էլ թևերից վիրավորվեցի։ Հիմա բուժման ընթացքում եմ, որից հետո կվերադառնամ զորամաս»,- ասաց Վահե Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան