Forbes-ը հրապարակել է մեր ժամանակների 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը
Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը։ Ցուցակում ներառվել են այն մարդիկ, որոնք, ըստ Forbes-ի խմբագրության, զգալի ազդեցություն են թողել բիզնես գործընթացների վրա կամ ոգեշնչել ձեռնարկատիրության զարգացման համար: Նրանց կարիերան, գաղափարները կարող են օրինակ լինել ապագա գործարարների համար և հաջողության գաղտնիքներ սովորեցնել նրանց, որոնք արդեն սկսել են իրենց բիզնեսը:
Ցանկում ընդգրկվել է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփանակատեր Ուորեն Բաֆեթը, բիզնես կառավարիչներ Ջեկ Ուելչը, Էրիկ Շմիդը, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ինչպես նաև երկար տարիներ աշխարհի միլիարդատերերի ցուցակը գլխավորող Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Ցանկում միակ ռուսը Mail.Ru Group-ի և DST Global ներդրումային հիմնադրամի համահիմնադիր Յուրի Միլներն է:
Հարակից հրապարակումներ`
- Ելենա Բատուրինան կրկին գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը
- Սերենա Ուիլյամսը ՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհի
- 2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներն՝ ըստ Forbes-ի
- Forbes-ը կազմել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան