Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը շնորհավորել է Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել , որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն է հայտնել Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։
Նախարարները կարևորել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։
Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զույց են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան