Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
Այսօր կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական է տվել: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով:
Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Երևւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան:
Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2013թ. հոկտեմբերի 29-ին: