Առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ. Պարգև սրբազան
«Նախարարը հնչեցրեց այն, ինչ եղել է Մադրիդյան ձեռքբերումների ժամանակ, Կազանյան հանդիպումների, նորություն չասաց: Ասաց այն, ինչ միջազգային ասպարեզում ընդունված, առաջարկված տարբերակներից մեկն է եղել ընդամենը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, ասել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում, այդ ի՞նչ տարածքներ են:
Պարգև սրբազանի կարծիքով, մտահոգվելու կարիք չկա:
«Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք: Ես չեմ կարծում»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ միաժամանակ ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
- Կարեն Միրզոյան. Նման առաջարկների պատճառը Արցախի բացակայությունն է բանակցային սեղանից
- Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս.Շավարշ Քոչարյան
- Մարսելահայերը սարսափում են փոխզիջում բառից. ի՞նչ ունենք զիջելու. Հարց՝ ՀՀ արտգործնախարարին
- Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին