Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
«Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, ասել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում, այդ ի՞նչ տարածքներ են:
Նա նշեց, որ այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի. «Որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար: Ավելին ասեմ՝ մեզ ավելի լավ տարածքներ են պետք, որը ավելի կերաշխավորի մեր հանրապետության անվտանգությունը»։
Հարցին, թե բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բանակը կատարելու է այն, ինչ որոշի քաղաքական իշխանությունը»։
Պատասխանելով հարցին, թե ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելը Հայաստանի անկախությանը վտանգ չի սպառնո՞ւմ, Մ. Հակոբյանն ասաց. «Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար»։
Նա նաև նշեց, որ Հայաստանն այնքան սպառազինություն է ձեռք բերում, որը ապահովում է երկրի անվտանգությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Միրզոյան. Նման առաջարկների պատճառը Արցախի բացակայությունն է բանակցային սեղանից
- Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս.Շավարշ Քոչարյան
- Մարսելահայերը սարսափում են փոխզիջում բառից. ի՞նչ ունենք զիջելու. Հարց՝ ՀՀ արտգործնախարարին
- Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին