Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, արտգործնախարարներն անդրադարձել են հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման ուղիները՝ այս համատեքստում կարևորելով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը կգումարվի Երևանում սեպտեմբերի 25-26-ին:
Իրաքի արտգործնախարարն անդրադարձել է Իրաքում առկա իրավիճակին՝ ներկայացնելով ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ երկրի կառավարության և միջազգային հանրության կողմից արձանագրած հաջողությունները:
Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
- Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
- Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների մի շարք համատեղ նախաձեռնություններին
- Նալբանդյանն ու Ֆրիլանդը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան