Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Սեպտեմբերի 21-ին կայացել էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական է տվել: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով:
Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան