Մեքսիկայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած 12-ամյա աղջկա
Մեքսիկայում տեղի ունեցած 7.1 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 237-ի։ Reuters-ին հղում անելով՝ այս մասին գրում է RBC-ն։
Հաղորդվում է նաև, որ շինություններից մեկի փլատակներից հաջողվել է դուրս բերել ողջ մնացած 12-ամյա աղջկա: Նա հայտնել է, որ մոտակայքում ևս երկու աշակերտ կա, բայց չի կարող ասել՝ արդյոք ողջ են նրանք, թե ոչ։
Նշվում է, որ Colegio Enrique Rebsamen դպրոցի փլուզումից զոհվել է 20 երեխա և երկու մեծահասակ։ Տեղի իշխանությունների տեղեկություններով, ևս 30 երեխա և 12 մեծահասակ անհետ կորել են։
Հարակից հրապարակումներ`
- Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհվել է ավելի քան 200 մարդ
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
- Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 200-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում