Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
ԱԳն մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը հանգամանալից քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան միջակառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։
Ամերիկյան կողմը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատել են ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
- Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների մի շարք համատեղ նախաձեռնություններին
- Նալբանդյանն ու Ֆրիլանդը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան