Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողները փախել են Վրաստան. «Փաստ»
«Փաստի» տեղեկություններով՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14–ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան:
«Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչև ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը: Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում