Թիվ 35 ավտոբուսի վթարի հետևանքով կան տուժածներ
Շերամի փողոցում թիվ 35 ավտոբուսի վթարի հետևանքով կան տուժածներ: ԱԻՆ-ից հայտնում են, որթիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշիավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է պատին:
Փրկարարները դուրս են բերել տուժածներին: Ուղևորներ՝ 1965 թ. ծնված Գ. Կ.-ը, 1934 թ. ծնված Բ. Պ.-ն, 1974 թ. ծնված Դ. Ս.-ը, 1952 թ. ծնված Զ. Մ.-ը, 1962 թ. ծնված Ե. Ս.-ը և 2000 թ. ծնված Ն. Ս.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Գ. Կ.-ի, Բ. Պ.-ի և Դ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Զ. Մ.-ի, Ե. և Ն. Ս.-երի առողջական վիճակը՝ բավարար: