Ցուկերբերգը ԱՄՆ իշխանություններին է տրամադրել ընտրություններում ՌԴ միջամտության վերաբերյալ նյութեր
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ քննության գործով ԱՄՆ իշխանությունների հետ համագործակցության մասին: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ իշխանություններին տվյալներ է տրամադրել:
Նա նշել է՝ մի քանի ամիս ընկերությունը քննություն է իրականացրել: Ասել է, որ չի ցանկանում որևէ մեկն ընկերության գործիքներն օգտագործի ժողովրդավարության խաթարման համար:
«Ընկերությունը նախատեսում է շարունակել սեփական հետաքննությունը, թե ինչ է պատահել Facebook-ում անցած ընտրությունների ընթացքում: Եթե ինչ-որ բան հաջողվի գտնել, ապա ընկերությունը շարունակելու է ԱՄՆ կառավարության հետ աշխատանքը»,-ասել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, ավելի վաղ սոցիալական կայքի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընտրություններին ընդառաջ ավելացել են ռուսական կողմի վճարովի հայտարարությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում