Բաքվում հայ պատգամավորների ասուլիսից հետո Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել
Այսօր Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:
Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով:
«Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար»,-հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանն ու Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու
- Մենք ներքին բարդույթներ չունենք. Արմեն Աշոտյանը՝ Բաքու մեկնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում