Լապշինը ճիշտ կանի՝ դիմի ՄԻԵԴ. Արա Ղազարյան
Ռուս բլոգեր Լապշինի դեպքում տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր: Սկզբից ևեթ պարզ էր, որ ի վերջո քրեական հետապնդումը ձախողվելու էր, նա իր պատիժը մինչև վերջ չէր կրելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Ադրբեջանը փորձեց պայքարել ճանապարհորդող բլոգերի ազատ խոսքի դեմ, իսկ վերջում անունը դնել հանցանք: Իհարկե, բլոգերն ազատվել է, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նա շարունակում է խոսել: Ադրբեջանն անկասկած կցանկանար Լապշինին երեք տարի և ավելի պահել բանտում, սակայն այդ երկրի համար դա գլխացավանք կդառնար: Այդ երկիրը հասկացավ, որ Լապշինին անազատության մեջ պահելը հակառակ արդյունք է տալիս. Արցախի մասին չիմացողները իմացան, հակամարտության մասին տեղեկություններ չունեցողները՝ տեղեկացան»,- ասաց իրավաբանը:
Արա Ղազարյանը նշեց՝ Լապշինը ճիշտ կանի արդեն այժմ դիմի ՄԻԵԴ՝ ազատ արտահայտվելուն խոչընդոտելու և կալանավայրում իր դեմ մահափորձի հիմքերով: Պահը հարմար է նրանով, որ դատարան դիմելն ավելի հիմնավոր է, քան նախկինում՝ կապված ապացույցների առատության հետ:
«Արդեն կարծիք է ձևավորվել, որ Լապշինի ձերբակալությունը քաղաքական հետապնդում էր: Սակայն բլոգերի գործը ադրբեջանական իշխանությունների վատ հաշվարկի հետևանքն էր, մարդու իրավունքների թերագնահատում, որը հանգեցրեց անհարկի աղմուկի, երկիրը մեկ-երկու քայլով հետ շպրտվեց: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա դրանք թույլ էին: Ընդամնեը մեկ կամ երկու կազմակերպություն հանդես եկավ ազատ բլոգերի ազատ խոսքի օգտին, իսկ մանացածները գործին նայեցին մատների արանքով: Պատճառն այն է, որ սա չափազանց քաղաքականացված հարց էր»,- ամփոփեց Արա Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել
- Դավիթ Բաբայան. Լապշինն ազատ արձակվեց միջազգային ճնշումների ներքո
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
- Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան