Լևոն Արոնյան. «Ես պարզապես երջանիկ եմ»
«Ես պարզպես երջանիկ եմ: Երջանիկ եմ, որ հայտնվել եմ հավակնորդների մրցաշարում»,- chess-news.ru-ի հաղորդմամբ Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հաղթելուց և եզրափակիչ անցնելուց հետո ասել է Լևոն Արոնյանը:
Գրոսմայստերների դիմակայությունը շատ համառ է եղել: Թայ-բրեյքի (կարճեցված ժամանակով պարտիաներ) վեց պարտիաները չեն պարզել հաղթողին: «Արմագեդոնի» որոշիչ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով է խաղացել և կանոնների համաձայն, պետք է հաղթանակ տաներ: Արոնյանը գերազանց կատարել է խնդիրը՝ ստիպելով մրցակցին հանձնվել 78-րդ քայլում: Խաղի ընդհանուր հաշիվը 5:4 է:
Արոնյանը խոստովանել է, որ թայ-բրեյքին հատուկ չի պատրաստվում. «Իսկ ինչ մարզվես, եթե հաղթած դրությունում սխալվում ես, իսկ պարտված՝ փրկվում ես: Այսինքն՝ մարզվել հնարավոր չէ, այլ պետք է պարզպես հավատալ»:
Լ. Արոնյանը նաև ասել է, որ ինչքան երկար մնա այստեղ՝ Թբիլիսում, այնքան քիչ է հնարավորությունը, որ կզբաղվի հարսանիքի կազմակերպչական հարցերով:
Ավելի վաղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի կունենա իրենց հարսանիքը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանն անցել է եզրափակիչ
- Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի
- Աշխարհի գավաթ. Արոնյանը կիսաեզրափակչում ոչ-ոքիով մեկնարկել
- Աշխարհի Գավաթ. 1/4 եզրափակչի առաջին պարտիայում Արոնյանը հաղթեց Իվանչուկին
- Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն անցել է քառորդ եզրափակիչ
- Լևոն Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկել 1/8 եզրափակչում
- Լևոն Արոնյանը նվաճել է Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր
- Լևոն Արոնյանը կրկին կխաղա թայ-բրեյքում
- Լևոն Արոնյանն ամուսնանում է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում