Ավագ դպրոցի աշակերտների համար պետք է կարողանանք վճարովի պրակտիկաներ կազմակերպել. ԿԳ նախարար
Այսօր հրավիրած հաշվետու մամուլի ասուլիս ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը նախարարության կողմից իրականացված ծրագրերի և գործողությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։
Այնուհետև անդրադառնալով 12-ամյա կրթական համակարգին՝ նախարարը նշեց, որ այն կարևոր մի խնդիր է լուծում։
«Երեխային, որը բարձրագույն կրթություն ստանալ չի ուզում, արհեստ սովորելու հնարավորություն է տալիս: Ավագ դպրոցում մենք գործ ունենք 17-18 տարեկան երեխայի հետ և պետք է այնպես անենք, որ նրան տանք հմտություններ ու հնարավորություն`արհեստ ստանալու։ Եթե երեխան չի ուզում բարձրագույն կրթություն ստանալ, ապա նրան պետք է արհեստ սովորելու հնարավորություն տրվի, այսինքն` այդ երկու տարին պետք է հենց այդ նպատակով օգտագործենք: Իսկ որպեսզի նաև շահագործում չլինի, պետք է կարողանանք վճարովի պրակտիկաներ կազմակերպել, հակառակ պարագայում` երեխան կնախընտրի աշխատել»,- մանրամասնեց նախարարը։
Նա նշեց, որ պետք է այնպես անել, որ ավագ դպրոցում երեխան ստանա արհեստ, դրան զուգահեռ` կարողանա նաև աշխատել ու գումար ստանալ հենց սովորելու տարիներին։
«Եթե երեխան հասկանա, որ այդ երկու տարիներին ստանում է մասնագիտություն, որի միջոցով հետագայում իր հացն է վաստակելու, նրա համար այդ տարիներն այլևս ավելորդ տարիներ չեն համարվի»,- ավելացրեց Լևոն Մկրտչյանը։
Դպրոցներում ներառականությանն անդրադառնալով, նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք չէ դրա մեջ միայն դիտարկել հաշմանդամություն ունեցող երեխաներին:
«Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է և այսօր արևմտահայերենով դպրոց ունենալու համար փորձեր են արվում։ Նախորդ տարվա ընթացքում համընդհանուր ներառական կրթության համակարգ է ներդրվել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում»,- հայտնեց նա։
Ներկայումս հանրապետությունում ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյան. Ամեն երեխա պետք է ստանա որակյալ ներառական կրթություն
- 12-ամյա պարտադիր կրթության դեպքում շատերը ձևի համար են դպրոց գնալ-գալու. Սերոբ Խաչատրյան
- Հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր
- Լևոն Մկրտչյան. Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել
- Ներառական կրթությունը դեռ պետք է ճանապարհ անցնի ու կայանա. լոգոպետ
- Ներառական, որակյալ կրթություն՝ բոլոր երեխաների համար
- Երևանյան դպրոցներում սովորում է 452 սիրիահայ աշակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները