Գորիսի դպրոց սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել. Լևոն Մկրտչյան
«Պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրի մեջ չընդգրկված դպրոցների ճաշարաններում սանիտարահիգիենիկ վիճակը բարվոք չէ»,- այսօր լարգրողների հետ հադնիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով Գորիսի դպրոցի աշակերտների աղիքային վարակի դեպքին։
Նախարարի խոսքով՝ կան դպրոցներ, որոնց ճաշարանները չունեն սառնարաններ, գազօջախներ և չեն կարողանում վերահսկել տաք սննդի որակը:
«Պարենի համաշխարհային կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայումս այդ հարցն ենք ուսումնասիրում: Մեր գործընկերներն ասում են՝ ավելի լավ է երեխային կոնցենտրատներով հյութեր, շաքարով բուլկի չտալ, քան տալ նման սնունդ»,- նշեց նախարարը։
Նախարարն ասաց, որ Գորիսի դեպքի հստակ պատճառը դեռ չգիտի, բայց նախնական տվյալներով սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել։
Լևոն Մկրտչյանը հավելեց, որ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ևս ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ ավագ դպրոցում սովորողներից շատերի մոտ աղիքային խնդիրներ կան, քանի որ տարրական դասարաններում տաք սնունդ չեն ստացել:
«Մենք պետք է կարողանանք դպրոցներում սննդի որակը պահել, բայց գրանցված դեպքերը դարձնել առիթ և ասել, որ տաք սնունդը պետք է դպրոցներից հանենք, ճիշտ չէ»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսում 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ աղիքային վարակի պատճառը աղտոտված սննդամթերքն է. ԱՆ
- Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր
- Լևոն Մկրտչյան. Չի բացառվում, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ընդգրկվեն Երևանի դպրոցները
- «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի
- Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
- Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
- Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
- Անորակ սնունդ մատակարարելու համար տուգանված ընկերությունը պետբյուջեի գումարները փոշիացնելու նոր մեթոդ է մշակել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները