Սոցփաթեթի շահառուներին տվել ենք ընտրության առատություն. առողջապահության փոխնախարար
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում սոցիալական փաթեթի հետ կապված նոր փոփոխությունները:
«Սա մեր ամբողջ կոմպլեքսային բարեփոխումների առաջին կարևորագույն ստուգակետն է: Փորձել ենք պետական բյուջեից ֆինանսվորվող շահառուների առաջին խմբի համար փոխել բոլոր այն պայմանները, որոնք մեր տեսակետից նախկինում քաղաքացուն լավագույն ծառայության մոտեցելու կոնտեքստում ունեցել են թերություններ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի յուրաքանչյուր շահառու կունենա ապահովագրական պայմանագիր, կապահովագրվի Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից մեկում:
«Առաջարկում ենք մեկ պատուհանի սկզբունքը, այսինքն՝ շահառուն զանգում է իր ապահովագրական ընկերություն, տեղեկացնում խնդրի մասին, դրանից հետո կարող է գնալ առաջնային օղակի բժշկի մոտ, գալ բժշկական հիմնարկ: Մենք տվել ենք նրան ընտրության առատություն, չենք խոչընդոտում կամ ուղղորդում որևէ տեղ: Մեխանիզմն այնպես է կառուցված, որ տեխնիկապես հնարավոր չէ դեպք, երբ որ որևէ հիմնարկ ասի պետպատվերը, բյուջեն վերջացել է, մի պարզ պատճառով՝ այլևս այդ հիմնարկները չունեն բյուջե:
Բոլոր տիպի հաշիվները, թղթաբանությունը, գումարները տեղափոխվել են ապահովագրական ընկերություն-բուժհիմնակ դաշտ»,- ասաց Ս. Մարգարյանը:
Նա նշեց, որ բուժհաստատությունների ցանկում ընդգրկված է 150 հիմնարկ, պետծառայողը կարող է իր հայեցողությամբ ընտրել 150 հաստատությունից ցանկացածը:
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք են բերվում առողջության ապահովագրության պայմանագրեր. ԱՆ
- Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում
- Հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների ցանկը