«Օսկարի» առաջարկվող ռուսական ֆիլմը
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Ոչ սեր» ֆիլմը Ռուսաստանի կողմից ներկայացվելու է «Օսկար» մրցանակաբաշխության «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Ռիա նովոստին գրում է, որ ավելի վաղ «Օսկարի» առաջարկվող հնարավոր հավակնորդ ֆիլմերից էին Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա», Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինան. Վրոնսկիի պատմությունը»:
«Ոչ սեր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է ժյուրիի մրցանակին: Ֆիլմը պատմում է երիտասարդ զույգի բավականին դժվար բաժանության մասին: Ամուսիններն այնքան են տարված լինում իրենց անձնական կյանքով, որ մոռանում են իրենց 12-ամյա որդու մասին, ով մի օր հանկարծակի փախնում է տնից և կորում:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի մշակույթի նախարարի կողմից քննադատված ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի
- Միխալկովը «Մաթիլդայի» մասին
- Կարեն Շահնազարովը պատրաստ է Ռուսաստանը ներկայացնել «Օսկար» մրցանակաբաշխությանը