Առաջիկայում հնարավոր է ստորագրվի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտի ձևավորելու փաստաթուղթը
Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտի ստեղծելու բանակցությունների արդյունքում ձևավորված տեքստը գրեթե վերջնական տեսքի է բերվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ 2017 թ-ի փետրվարին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
«Այն արդեն ներկայացրել են մեր եվրոպացի գործընկերներին: Կարծում եմ՝ առաջիկայում եվրոպացի գործընկերների արձագանքը ստանալուց և հնարավոր որոշ խնդիրներ հաղթահարելուց հետո՝ հնարավոր կլինի անցնել փաստաթղթի ստորագրմանը», - նշեց Սերգեյ Ավետիսյանը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը տեղեկացրեց, որ Եվրասիական տնտեսական միության հետ ևս բանակցում են ճանապարհային քարտեզի շուրջ, որը բերելու է Միության անդամ երկրների միջև հավասար պայմանների ձևավորմանը, շուկայի լիբերալիզացիային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին