Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հինգ երկրների հետ
«Շատ խորհրդանշական է: Անկախության 26-րդ տարեդարձին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հինգ երկրների հետ»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Very symbolic on its 26th birthday #Amenia established Diplomatic relations with 5 countries. pic.twitter.com/0OyW7oLi3B
— Tigran Balayan (@tbalayan) September 22, 2017
Նախարարությունից մանրամասնում են, որ Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարները հույս են հայտնել, որ արձանագրության ստորագրումը լավ հիմք կծառայի երկու երկրների միջև կապերի ձևավորման և համագործակցության ծավալման համար:
Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաղթեր են ստորագրվել նաև Պալաուի, Միկրոնեզիայի, Բահամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան