«Հայաստանի Թվային Օրակարգի» մշակումն ուղղված է բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը. վարչապետ
Հայաստանում մեկնարկել են «Հայաստանի Թվային Օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։ Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետի խոսքերով՝ Թվային օրակարգի մշակումը ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը:
«Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետներին։ Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,- նշեց վարչապետը:
Ելնելով վերոնշյալից, Կարեն Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում՝ սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստան» հիմնադրամների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները և օժանդակությունը։
«Հատուկ խնդրում եմ ուշադրության ներքո պահել, այդ պլատֆորմը ստեղծելու ժամանակ ունենալու ենք որոշում կայացնելու համար անհրաժեշտ հետաքրքիր նյութ»,- հավելեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում