Լևոն Արոնյանն անցել է եզրափակիչ
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և անցել եզրափակիչ:
ՀԱՕԿ պաշտոնական կայքը գրում է, որ գրոսմայստերների դիմակայությունը շատ համառ է եղել: Թայ-բրեյքի (կարճեցված ժամանակով պարտիաներ) վեց պարտիաները չեն պարզել հաղթողին: «Արմագեդոնի» որոշիչ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով է խաղացել և կանոնների համաձայն, պետք է հաղթանակ տաներ:
Արոնյանը գերազանց կատարել է խնդիրը՝ ստիպելով մրցակցին հանձնվել 78-րդ քայլում: Խաղի ընդհանուր հաշիվը 5:4 է:
Կիսաեզրափակչի մյուս՝ Դին Լիժեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգի թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվ՝ 3.5:2.5) հաղթանակ է տարել չինացի գրոսմայստերը:
Սեպտեմբերի 22-ը շախմատիստների համար հանգստի օր է, իսկ սեպտեմբերի 23-ից 27-ը կկայանա եզրափակչի Արոնյան - Դին Լիժեն դիմակայությունը: Ի տարբերություն նախորդ փուլերի, եզրափակչում կխաղացվի չորս պարտիա, իսկ անհրաժեշտության դեպքում հաղթողը կրկին կորոշի թայ-բրեյքում:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի
- Աշխարհի գավաթ. Արոնյանը կիսաեզրափակչում ոչ-ոքիով մեկնարկել
- Աշխարհի Գավաթ. 1/4 եզրափակչի առաջին պարտիայում Արոնյանը հաղթեց Իվանչուկին
- Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն անցել է քառորդ եզրափակիչ
- Լևոն Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկել 1/8 եզրափակչում
- Լևոն Արոնյանը նվաճել է Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր
- Լևոն Արոնյանը կրկին կխաղա թայ-բրեյքում