Կմշակվի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ
Հայաստանում 2018 թվականին կկազմակերպի Միջազգային տնտեսական համաժողով: Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացրել են Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն։
«Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր։ Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին, մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին Միջազգային Տնտեսական Համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ, նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ Փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը վերապահել Հայաստանի զարգացման հիմնադրամին:
«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ներդրումային ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ մենք պատմելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումները, պատկերացումները, ինչպես նաև այդ հարթակում ստեղծել հնարավորություն` մեր պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու այն նախագծերը, որոնք մենք պատրաստում ենք և իրագործում»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում