Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Նախօրեին ժամը 16:43-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում էր բուսածածկ տարածք:
Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Ժամը 03:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին: Դեպքի վայրում էին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մոտ ինը տասնյակ զինծառայող է մասնակցել Պուշկինոյի անտառի հրդեհի մարմանը
- Հրդեհ՝ բուսաբանական այգում
- ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Վարք նախարարությունների – 1
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- «Խուստուփ» արգելավայրում հանգցվել է 100 մ2 տարածք ընդգրկող նոր բռնկված հրդեհի օջախ