«Զվարթնոց»-ի գները տարածաշրջանում ամենաթանկը չեն. Սերգեյ Ավետիսյան
«Զվարթնոց» օդանավակայանով ավիատոմսերի գները մրցունակ են և տարածաշրջանում ամենաթանկը չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Վարչության պետը, անդրադառնալով Երևանի և Թբիլիսիի օդանավակայանների միջև գների տարբերությանը, ասաց, որ հայաստանցիների ավելի փոքր հատվածն է այսօր նախընտրում ճանապարհորդել հարևան երկրի օդանավակայանից, որտեղ գները համեմատաբար ավելի էժան են։
«Եթե ժամանակին մենք ունեինք բավական լուրջ հոսքեր, որոնք գնում էին Թբիլիսիից չվերթ իրականացնելու, այս պահին, եթե մենք ունենք էլ նման դեպքեր, ապա դրանք միանշանակ շատ փոքր թիվ են կազմում»,– ասաց Սերգեյ Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է Երևանի և Թբիլիսիի օդանավակայաններից իրականացվող թռիչքների տոմսերի գներին, Քաղավիացիայի վարչության պետը նշեց, որ տոմսերի գների տարբերություն մեկ-մեկ լինում է ի օգուտ Թբիլիսիի, մեկ-մեկ՝ Երևանի. «Նույնիսկ, եթե լինում է տարբերություն Թբիլիսիի և Երևանի միջև, միանշանակ կարող ենք ասել, որ այդ տարբերությունը հիմնականում 10-20%-ը չի անցնում»:
Նա նաև նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքների գնագոյացման վրա բացասաբար է ազդում նաև տոմսի արժեքի մեջ ներառված օդի 10 000 դրամ հարկը, որը չկա Թբիլիսիի օդանավակայանում:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում հնարավոր է ստորագրվի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտի ձևավորելու փաստաթուղթը
- «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն օր օրի ավելանում է. Սերգեյ Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում