Ավտոբուսի վթարից 4 տուժած շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
Երեկ թիվ 35 ավտոբուսի վթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 6 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այս պահին շարունակում է բուժում ստանալ 4 անձ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բուժհաստատության գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
Նրա տեղեկացմամբ, վթարի հետևանքով տուժածներն այս պահին իրենց լավ են զգում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Շերամի փողոցում թիվ 35 ավտոբուսի վթարի էր ենթարկվել՝ մխրճվելով պատի մեջ։ Վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 6 ուղևոր։