Ծառուկյանի ու Կարապետյանների հարաբերությունները շարունակում են լարված մնալ. «Ժամանակ»
Ինչպես հայտնի, անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայազգի միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարսանիքը նույն օրը չի ավարտվել։ Հյուրերի մեծ մասի, այդ թվում՝ իշխանական վերնախավի վերադառնալուց հետո, հաջորդ օրը հարսանիքը շարունակվել է Սամվել Կարապետյանի տանը՝ շատ նեղ շրջանակի համար։ Սամվել Կարապետյանի տանն այդ օրը ներկա են գտնվել նորապսակների քավորը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), Արմեն Շահազիզյանը (Լուդինգի Արմեն), Կամո Ավագումյանը՝ «Ավիլոն» ընկերություն, տնօրենների խորհրդի նախագահ, և ուրիշներ։
«Հրավիրյալների թվում է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ընդամենը 10 րոպե ներկա գտնվելուց հետո հեռացել է միջոցառումից։ Կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյան/Կարեն Կարապետյան տանդեմի լարված հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շարունակում են պահպանվել»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները