Անհրաժեշտության դեպքում պետությունը կապահովի արտերկրում փրկարարների բուժման և կեցության ծախսերը
Կառավարությունը լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնց արդյունքում կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումն արտերկրում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:
Նախարարը նշեց նաև, որ այն դեպքերում, երբ ծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, ապա հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:
Հիշեցնենք, որ նման կարգ գործում է նաև զինվորականների համար :
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա