Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության դուռը բացելու համար պետք է ջանալ. Կ. Փայլան
«Թե Թուրքիայում, թե Հայաստանում ժողովրդավարական հաստատման ճանապարհի վրա մեծ վնաս է երկու երկրների կապերի այս սառած վիճակը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թուրքական խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
Նա Հայաստան էր եկել մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին և Հայաստանի Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին, ինչպես նաև իր խոսքով, այցի նպատակներից էր երկու երկրների կապերը:
«Ես էլ եմ ուզում կամուրջ ստեղծել, ուզում եմ գոնե մի քիչ բացել երկխոսության դուռը: Գիտեմ, որ դժվար է»,- ասաց Կ. Փայլանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանն ավելի ինքնավստահ է, ավելի շատ ուժեղ, իսկ Թուրքիայում ժողովրդավարությունը «վար կգնա»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը ՄԱԿ-ի ամբիոնից, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն ասաց.
«Հանդիպել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, հանդիպելու եմ նախագահ Սարգսյանի հետ: Գիտեմ, որ նրանք նորից պատրաստ են բացելու երկխոսության դուռը, բայց Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի: Վերադառնալով Թուրքիա՝ կխոսեմ թուրք նախարարների հետ: Այդ դուռը մի քիչ բացելու համար պետք է ջանալ»:
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ
- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
- Վարչապետն ու Փայլանն առանձնազրույց են ունեցել
- Կարո Փայլանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը
- Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին