Գերմանիայի փոխկանցլեր. Եթե չկանգնեցնենք Հյուսիսային Կորեայի առաջնորդին, մյուսները կգնան նրա ճանապարհով
Գերմանի փոխկանցլեր Զիգմար Գաբրիլը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ին կոչ է արել չհրաժարվել Իրանի հետ համաձայնագրից և սատարել է Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի տեղակայման գղափարին։ Նա նաև հայտարարել է, որ եթե այսօր Փհենյանի դեմ քայլեր չձեռնարկվեն, ապա վաղը որոշ այլ առաջնորդներ նույն ճանապարհով կգնան։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
«Միջազգային այս ճգնաժամի կարգավորումը շատ կարևոր է, քանի որ հակառակ դեպքում մյուսները կհետևեն Հյուսիսային Կորեայի օրինակին։ Եթե այդ երկրին հաջողվի միջազգային հանրության թողտվությամբ միջուկային զինանոց ձեռք բերել, մյուս քաղաքական առաջնորդները կգնան նույն ճանապարհով»,- ասել է Զիգմար Գաբրիելը։
«Մենք պետք է հստակ հայտարարենք, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի նոր միջուկային սադրանք Հյուսիսային Կորեայի կողմից»,- հայտարարել է Գերմանիայի փոխկանցլերը՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին