Նյու Յորքում կայացել է Նալբանդյան-Լավրով հանդիպումը
Նյու Յորքում երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծել են առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը հանդիպել է Ջեֆրի Ֆելթմանի հետ
- Նալբանդյան. Մամեդյարովի հետ հանդիպման օրակարգում նախագահների հանդիպում կազմակերպելու հարցն է
- Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ
- Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
- Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների մի շարք համատեղ նախաձեռնություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին