Մենք կարիք ունենք ընտրված պատրիարքի. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր
«Մեր պատրիարքը հիվանդ է, 10 տարի է դատարկ է այդ աթոռը: Թուրքիայի հայերը ընտրված հոգևոր հայր չունեն: Այս խնդիրը մեծ է»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ պատասխանելով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հարցին, մասնավորապես, հայ համայնքը պայքարում է Պոլսո պատրիարքի ընտրության համար, տեղեկություն կա, որ Թուրքիայի իշխանությունները խոչընդոտում են, որ մինչև տարեվերջ այդ ընտրությունները չանցկացվեն, ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են:
Նա նշեց, որ Թուրքիայում քաղաքական պայմանները վատ են, Թուրքիայի հայերի մեջ վախ կա, այս տեսակ խնդիրներն այդ վախը բարձրացնում են:
«Սրա համար մենք կարիք ունենք ընտրված պատրիարքի, բայց, դժբախտաբար, վերջին տարիներին ազգայնական քաղաքականությունը բարձրանում է: Այս պայմաններում պետությունն ասում է՝ իմ ուզած պատրիարքը պետք է լինի: Նման խնդիր կա: Ունենք 5-6 թեկնածու: Մենք էլ ուզում ենք, որ, անշուշտ, մեր ժողովրդի համար ով լավ լինի, նա ընտրվի: Այդ պատրիարքը պետք է բոլոր հայերիս պատրիարքը լինի»,- ասաց Կ. Փայլանը՝ հավելելով, որ ջանքեր է թափելու, որ այդ ընտրությունն օր առաջ լինի:
Հարակից հրապարակումներ`
- Անորոշություն Պոլսի պատրիարքական ընտրությունների շուրջ
- ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
- Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
- Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան
- Այսօր երեկոյան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կհանդիպի և կծանոթանա թուրքական իշխանություններին. Սարգիս Հացպանյան
- Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան