Թուրքիայի նախագահն այսօր ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային անվտանգության խորհրդի և նախարարների խորհրդի նիստ է հրավիրել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ազգային անվտանգության նիստին կքննարկվեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ)՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն, ինչպես նաև՝ մի շարք ներքին և արտաքին զարգացումներ:
Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո՝ ժամը 18:00-ին տեղի կունենա նաև նախարարների խորհրդի նիստը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի առթիվ Նյու Յորք մեկնած Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՀԻՔԻ-ի հանրաքվեն անպայման քննարկման կդրվի նախարարների խորհրդում:
Նա հավելել էր, որ կքննարկվեն նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները, որոնք, ըստ Էրդողանի, սովորական պատժամիջոցներ չեն լինի:
«Մենք այդ վճռականությունը կցուցաբերենք, քանի որ մենք երբեք մենակ չենք թողել Հյուսիսային Իրաքի տեղական կառավարությանը», - հավելել է Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
- Թուրքիան ընդլայնել է Քուրդիստանի սահմանին սկսած զորավարժության մասշտաբները
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցում կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը. Վահրամ Պետրոսյան
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան