Հնդկաստանում սելֆի անելիս գողացել են Ուկրաինայի դեսպանի հեռախոսը
Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Պոլիխայից գողացել են հեռախոսը, երբ նա Դելիի կենտրոնական մասերում տեսարժան վայրերից մեկի մոտ սելֆի անելիս է եղել։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ Կարմիր բերդում՝ այն զբոսաշրջային ակտիվ վայր համարվող միջնադարյան ամրոցում, որտեղ անց են կացվում կարևորագույն պետական տոները:
«Նրա հեռախոսը ձեռքից տարել են, երբ նա փորձում էր սելֆի անել: Անծանոթը մոտեցել է դեսպանին ու հետո հեռախոսով փախել»,-հայտնել են քաղաքային ոստիկանությունից:
Հայտնել են նաև, որ կազմվել է հանցագործության մասին արձանագրություն և գործը հետաքննվում է։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում փիղը սպանել է սելֆիի սիրահարին
- Իսպանիայում զբոսաշրջիկները սպանել են դելֆինի ձագին՝ հանուն սելֆիի
- Վրաստանում սելֆի անելիս զբոսաշրջիկ է զոհվել
- «Սելֆին ժամանակակից արվեստի ամենաժողովրդավար ժանրն է»
- Անսովոր սելֆի-մրցույթ՝ Հնդկաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան