Օպտիմալացման արդյունքում տնտեսված միջոցներից 4.5 մլն դրամը կուղղվի «Ունիսոն» ՀԿ-ին
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված աշխատանքների շարունակականությունը ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լուծարել և միացման ձևով վերակազմակերպել որոշմամբ նախատեսված կազմակերպությունները:
Մասնավորապես, «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դառնալով ինստիտուտի մասնաճյուղը: «Հանգրվան» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Կլուծարվի «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կազմակերպությունների լուծարման և միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ պետբյուջեում տարեկան կտնտեսվի շուրջ՝ 56.3 մլն ՀՀ դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տնտեսված միջոցներից նախատեսվում է 4.5 մլն դրամ ուղղել հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ին՝ կազմակերպության կարողությունների հզորացման և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցման կենտրոնում ծառայությունների մատուցման նպատակով:
Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնել բնակարանները զբաղեցրած շահառուներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները