Հայկական կողմն ընդդեմ Ադրբեջանի 359 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստ»
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավաբան–իրավապաշտպանների խումբը 359 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իրավաբան–իրավապաշտպանների խմբի անդամ Արա Ղազարյանից «Փաստ»-ը հետաքրքրվել է՝ ի՞նչ ընթացքի մեջ են գանգատները:
«23 գանգատի դատաքննությունը սկսված է: ՄԻԵԴ–ը նշված գանգատների գործով սկսել է վարույթ իրականացնել»,-թերթի հետ զրույցում ասել է Ղազարյանը:
Թերթի փոխանցմամբ՝ առանձնացված 23 գործերի մեջ են մտնում Թալիշի ծերունիների, ԼՂՀ ՊԲ սպանված զինվորների դիակների անարգանքի և երեք զինվորների գլխատումների գործերը: ՄԻԵԴ ներկայացված բոլոր գանգատները 2016 թ. ապրիլի 2–5-ը ղարաբաղա–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները