Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում (Կոսովո) այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 և 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանից առաջինը պայքարի մեջ է մտել 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) և Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ):
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել է իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի է նվաճել նաև հրում վարժությունում (105 կգ) և արծաթ՝ պոկումում (81 կգ):
Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացել է արծաթե մեդալի, սակայն հավասարը չի ունեցել պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվել է բրոնզե մեդալով: