Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով
Սեպտեմբերի 24-28-ը առավելապես հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում` սեպտեմբերի 24-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում