Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նյու Յորքում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը pic.twitter.com/uchuCoskK8
— Tigran Balayan (@tbalayan) 23 сентября 2017 г.
Նշենք, որ ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ին Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ սեպտեմբերի 23-ին ծրագրված է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ. «Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
- Նալբանդյան. Մամեդյարովի հետ հանդիպման օրակարգում նախագահների հանդիպում կազմակերպելու հարցն է
- Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին