Մանե Թանդիլյան. Տեսնելու ենք, թե ինչպես է պահպանվել հայկական ժառանգությունը Բաքվում
Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող «Ելք» խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանն ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել է, որ այսօր նախատեսում են զբոսնել Բաքվում:
«Մենք նախատեսում ենք զբոսնել Բաքվի տարբեր հատվածներում, և տեսնել, թե ինպես է պահպանվել հայկական ժառանգությունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Բաքվում է նաև Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը և Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման և հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ դա մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախևառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող և ընտանիքի մաս և հետևաբար չէր կարող զերծ մնալ նման կարևոր համաժողովին մասնակցությունից և քննարկումներից:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում հայաստանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ցույց են անցկացրել
- Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը
- Բաքվում հայ պատգամավորների ասուլիսից հետո Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել
- Աշոտյանը, ելնելով անվտանգությունից, չի մանրամասնում՝ ինչ երթուղիով են հասնելու Բաքու. ՀԺ
- Աշոտյանն ու Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու