Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր են փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։
Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:
Իրանագետ Արմեն Իսրայելյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջիկայում նախատեսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն։
Նյու Յորքում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետարքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, միջուկային համաձայնությանը։
Առաջիկայում Հայաստան կայցելի նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը