Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստող կազմակերպություններին երաշխավորելու մասին:
ԿԳՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ հրամանը վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում