Քանդակագործ Շչերբակովը փոփոխել է գերմանական հրացանով Կալաշնիկովի հուշարձանը
Հերթական սկանդալն է բռնկվել Մոսկվայում տեղադրված քանդակագործ Սալավատ Շչերբակովի գեներալ-լեյտենանտ, համաշխարհային ճանաչում ունեցող Կալաշնիկով ինքնաձիգի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի շուրջ: Պատմաբան Յուրի Պաշոլոկը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքում պատկերված է ոչ թե ռուսական ավտոմատ, այլ գերմանական MKb.42 հրացան:
Վեստի.ռու-ն գրում է, որ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում քանդակագործն ասել է. «Եթե սխալը հաստատվի, պատրաստ եմ փոխել»: Նա նաև նշել է, որ իրավիճակը պարզելու համար նախատեսում է կապվել պատմաբանի հետ, ով ուշադրության է դարձրել «կասկածելի» մասին:
Միաժամանակ հայտարարել է, որ չի ցանկանում, որ հառանձին մասերի հարցը, որոնք չեն գտնվում առաջին պլանում, դառնան քաղաքական:
Երեկ հայտնի է դարձել, որ Սալավատ Շչերբակովը գնացել է Կալաշնիկովի հուշարձանի մոտ գերմանական հրացանը ապամոնտաժելու: Ռուսական ռազմա-պատմական միության նախագահը շնորհակալություն է հայտնել այն մարդուն, ով նկատել էր սխալ մասը: Նա նշել է, որ իրականում, մասնագետների կարծիքով, ավտոմատն իրենից ներկայացնում էր գերմանական զենքի սխեմա:
Նշենք, որ «Ժամանակի մեքենա» խմբի առաջնորդ Անդրեյ Մակարևիչը նույնպես քննադատել է Մոսկվայում գնդապետ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը՝ անվանելով այն անտաղանդ և տգեղ։